Վանդալիզմ Կոպենհագենում. «Ռասիստ ձուկ»՝ Ջրահարսի արձանի վրա![]() 3 հուլիսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Կոպենհագենում պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն խորհրդանշող արձանը։ Վանդալներն արձանի վրա ներկով գրել են Racist Fish (թարգ.՝ «ռասիստ ձուկ»)։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Արձանը տեղադրվել է 1913-ին և բազմիցս ենթարկվել է հարձակումների։ 2 անգամ պոկել են դրա գլուխը, մեկ անգամ՝ ձեռքը, փորձել տեղաշարժել, ներկել և մի քանի անգամ հագցրել հիջաբ։ 2020-ի տարեսկզբին արձանի վրա գրել էին Free Hong Kong (թարգ.՝ «ազատ Հոնկոնգ»)։ Հարավային Դանիայի համալսարանի Հանս Քրիստիան Անդերսենի կենտրոնի ուսումնասիրող Անե Գրում-Շվենսենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ իրեն դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչն է ռասիստական «Ջրահասը» հեքիաթում։ Աշխարհի տարբեր երկրներում Black Lives Matter շարժման շրջանակում պարբերաբար տարբեր կոթողներ և արձաններ են վնասվում։ Շարժումը սկսել է մայիսին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սառնասիրտ սպանությունից հետո։ Photo: Niels Christian Vilmann/Ritzau Scanpix/AFP/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |