Վրաստանը դեռ չի բացի ցամաքային սահմանը հարևանների հետ![]() 3 հուլիսի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը դեռևս չի բացի ցամաքային սահմանները հարևան երկրների հետ՝ խուսափելու համար կորոնավիրուսի վարակի անվերահսկելի տարածումից։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ «Մենք չենք կարող հապճեպ քայլեր ձեռնարկել և ցամաքային սահմանները բացել։ Վրաստանի քաղաքացիները կարող են հատել ցամաքային սահմանը, բեռնափոխադրումները նույնպես անարգել են իրականացվում։ Մենք առավելագույն հարմարավետություն ենք ստեղծում բեռնափոխադրումներով զբաղվող տեղական և միջազգային ընկերությունների համար»,-ասել է վարչապետը, գրում է Sputnik Georgia-ն։ Վրաստանը դեռ մարտին փակել է ցամաքային սահմանները և կասեցրել ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 943 է, 821-ն արդեն ապաքինվել են, մահվան ելքով 15 դեպք է գրանցվել։ ,/i> ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |