Դավոսում կկայանա Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպու՞մը28 հունվարի 2009 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակերում կկայանա Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ինքը` Էրդողանը, նախքան Դավոս մեկնելը: Նրա խոսքով, չկան ոչ մի խոչընդոտներ, որոնք կխանգարեին հանդիպմանը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը համարվում է իշխանության եւ բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման ամենակարեւոր միջազգային հրապարակներից մեկը, ողջույնի խոսքով բացելու է ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Դավոսը հունվարին կընդունի բիզնեսի գրեթե 1600 ներկայացուցիչ եւ նախագահի կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող 41 ղեկավար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |