ՀՌԱՀ-ն ասում է՝ եթերում դիմակը պարտադիր չէ, ոստիկանները՝ այցելում հեռուստաալիքներ 3 հուլիսի 2020 - 19:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքներ՝ եթերում դիմակ կրելու պատճառով վարչական վարույթ հարուցելու մասին տեղեկացնելու համար։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ եթերի տաղավարում դիմակ կրելը պարտադիր չէ։ «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հունիսի երեքին պարետը հայտարարեց, որ այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է․․․ Օրեր անց հեռախոսազրույց ունեցանք Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, որն ասաց, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մենք ապահովության համար շարունակեցինք դիմակ կրել եթերում, որովհետև նկատել էինք որ մեր գործընկերների մի մասը դիմակ, այնուամենայնիվ, կրում է եթերում։ Ապա Տիգրան Հակոբյանը հարցազրույց տվեց 168 ժամին* ու արդեն փաստով ֆիքսեց, որ դիմակ կրելը եթերում պարտադիր չէ։ Մեր հաղորդավարներն այդ պահից դիմակ սկսեցին չկրել եթերում»։ «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՝ որքանով ես գիտեմ։ Դա թողնված է հեռուստաընկերությունների վրա. իրենք են որոշում՝ տաղավարում դիմակով նկարահանում անե՞լ, թե՞ ոչ, իսկ հստակ պարետի որոշում այդ մասով չկա»,- ասել է խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը։ https://168.am/2020/06/10/1316275.html ասել էր բառի վրա 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի խոսքով՝ իր պահանջով ոստիկանները չափել և արձանագրել են, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը 2 մետր 80 սմ է: «Այսինքն՝ այստեղ ևս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների, կգնանք դուրս՝ ԵԴ»,- նշել է նա: Հայաստանում բաց ու փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դարձել հունիսի 4-ից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |