Pfizer-ը կորոնավիրուսի պատվաստանյութ է փորձարկել մարդկանց վրա․ Գործել է սպասվածի պես 4 հուլիսի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Pfizer ընկերությունը նախնական նյութեր է տեղադրել կորոնավիրուսի դեմ պայքարի նոր պատվաստանյութի փորձարկման արդյունքների մասին։ Մասնագետների փորձարկումներից հետո պարզվել է, որ պատվաստանյութը սպասվածի պես է գործում և պլանավորվում է շարունակել կլինիկական հետազոտութունները, փոխանցում է N+1-ը։ Նշվում է, որ նման պատվաստանյութը բավականաչափ անվտանգ է, ինֆորմացիոն ՌՆԹ-ն անցնում է բջիջների մեջ և դրա հիման վրա սինթեզվում են վիրուսի դետալներն այնպես, ինչպես կլինեին, եթե վարակվեին։ Սա, ըստ էության, «հրահրում է» ճիշտ հակավիրուսային իմունային պատասխան։ Ընդ որում՝ նմանատիպ պատվաստանյութերը բավականաչափ անվտանգ են, դրանց մոլեկուլները չեն կարող ինտեգրվել գենոմին և օրգանիզմի կողմից օգտագործվում են որպես սովորական ի-ՌՆԹ։ Չնայած բոլոր պոտենցիալ առավելություններին՝ ՌՆԿ պատվաստանյութերն ունեն մեկ բացասական կողմ՝ դրանց իմունային պատասխանը հաճախ պահանջվածից ավելի թույլ է։ Խնդիրը լուծելու համար գիտնականներն օպտիմալացնում են ՌՆԿ-ն բջիջներ հասցնելու և պատվաստանյութի բազմակի օգտագործման տարբերակը։ Պատվաստանյութի առաջին փորձարկումներն արվել են 18-55 տարեկան 45 կամավորի վրա, նրանց ներարկվել են տարբեր չափաբաժիններ։ Չնայած փորձարկված պատվաստանյութի հետևանքով որոշ պացիենտներ ունեցել են գլխացավ, թուլություն, ցավ սրսկման հատվածում, սակայն հետազոտողները կարծում են, որ 10-30 մգ-ն բավականաչափ անվտանգ է և իմունոգեն։ Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 մլն-ը։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2․7 մլն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |