Պուտինը ՌԴ է «հրավիրում» աշխատող-միգրանտների![]() 4 հուլիսի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հետաքրքրված է երկիր աշխատող-միգրանտների հոսքով, քանի որ սպասվելիք աշխատուժի պակասը տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նրանք պետք է լինեն երիտասարդ, կրթված, առողջ մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կամ կրթություն ստանալու և ապա անցնելու աշխատանքի կամ, ունենալով մեզ անհրաժեշտ որակավորման կամ մասնագիտության համապատասխան մակարդակ, միանգամից անցնել աշխատանքի», – ասել է ՌԴ նախագահը։ EADaily-ն գրում է, որ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից հազարավոր գաստարբայտերներ կորոնավիրուսի պատճառով ծանր իրավիճակում են հայտնվել՝ կորցրել են աշխատանքը և չեն կարողանում վերադառնալ տուն՝ փակ սահմանների պատճառով։ Պետություններն իրենց քաղաքացիներին տարհանում են, սակայն ոչ խնդրի լուծման համար անհրաժեշտ տեմպերով։ Օրինակ՝ ըստ Ղրղզստանի դեսպանության տվյալների՝ 7500-ից ավելի մարդ դիմել է՝ Ռուսաստանը լքելու համար։ Հայաստանը նույնպես Ռուսաստանից տարհանում է աշխատանքը կորցրած ՀՀ քաղաքացիներին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |