Կադաստրի կայքում գույքահարկի հաշվիչ է տեղադրվել![]() 4 հուլիսի 2020 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Դրա միջոցով քաղաքացին, հավաքելով իր վկայականի կամ կադաստրային ծածկագրի համարը, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան կդառնա իր գույքահարկը։ Ավելի վաղ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտարարել էր, որ գնահատման արդյունքում բազային այնպիսի արժեքներ են վերցվել, որ, ըստ էության, պատկերում են շուկան, և մոտարկված արժեքը բավականին ցածր է շուկայականից: Ըստ այդմ՝ Կենտրոն համայնքում, որն անմիջապես փոքր կենտրոնն է, 1 քառակուսի մետր հողի համար որպես բազային արժեք հաշվարկված է 330,000 դրամը: Նորակառույց շենքում բնակարանի համար 1 քառակուսի մետրի համար բազային արժեք հաշվարկված է 700,000 դրամը, բնակելի տան համար՝ 420,000 դրամը: Այս դրույքաչափերը, համապատասխան գոտիականությանը, նվազում են: Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի ավելացում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |