Անգլիայում բացվում են վարսավիրանոցները, փաբերն ու կինոթատրոնները

Անգլիայում բացվում են վարսավիրանոցները, փաբերն ու կինոթատրոնները

PanARMENIAN.Net - Անգլիայում հուլիսի 4-ից վերաբացվել են վարսավիրանոցները, թանգարանները, փաբերն ու ռեստորանները, ինչպես նաև կինոթատրոնները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հորդորել է քաղաքացիներին չմոռանալ կանխարգելիչ միջոցների մասին, գրում է Deustche Welle-ն։

«Եթե վիրուսի տարածումը կրկին դուրս գա վերահսկողությունից, կառավարությունն անհապաղ կրկին սահմանափակումներ կկիրառի»,-ասել է նա։

Հուլիսի 4-ից Բրիտանիայում կթույլատրվեն նաև ամուսնության գրանցումները, սակայն հյուրերի քանակը չպետք է գերազանցի 30-ը։ Խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հանդիսավոր ճաշկերույթից։

Միացյալ Թագավորության մյուս մասերում՝ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, կարանտինը դեռ կպահպանվի։

Հուլիսի 3-ի երեկոյան Լոնդոնում 7 ոստիկան վիրավորում է ստացել չարտոնված համերգի հավաքված բազմությանը ցրելիս։ Հավաքվածները աղյուսներ և այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության քաղաքային վարչությունը։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 285,000 դեպք է գրանցվել, ավելի քան 44,000 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---