Ադրբեջանը խստացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը, կարանտինը կպահպանի նաև բանակը

Ադրբեջանը խստացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը, կարանտինը կպահպանի նաև բանակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսի վիճակագրությունն աճում է․ հուլիսի 4-ի դրությամբ այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի 19,267 դեպք։ Երկրում հայտարարվել է վիրուսի դեմ պայքարի խստացում, մասնավորապես՝ խիստ կարանտինային ռեժիմի սահմանում հուլիսի 5-ից 20-ը։

Հուլիսի 5-ից մարդկանց թույլ են տալու դուրս գալ միայն SMS թույլտվություն ստանալուց հետո՝ բուժօգնության, գնումների և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Չի աշխատելու Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին՝ նաև տրանսպորտը։

Minval.az-ը հայտնում է, որ Բաքվի փողոցներում վերականգնվել են ոստիկանական հատուկ կետերը, որոնք ծառայություն են իրականացնելու հատկապես շաբաթ ու կիրակի օրերին։ Դիրքերի տեղադրման նպատակը կարանտինի օրերին մեքենա օգտագործելու համապատասխան թույլտվություն չունեցող վարորդներին հայտնաբերելու համար։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին սեփական ավտոմեքենաների կիրառումը արգելվում է։

Կարանտինային ռեժիմի պահպանմանը ներգրավվել են նաև ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում իրենց աշխատակիցներին կորոնավիրուսի դեմ պայքարում միանալու են ոչ միայն բանակի, այլև՝ ԱԻՆ, սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ։

Ընդհանուր Ադրբեջանում արվել է 502 965 թեստ։ Վարակվածները բուժվում են հիվանդանոցում։ Նրանցից 235-ը մահացել է, 10,820-ը՝ բուժվել։

Ադրբեջանի Արյան բանկում բողոքում են, որ թեև վիրուսից առողջացածներից թիվն անցնում է 10,000-ից, նրանցից միայն 33-ն է համաձայնել դառնալ իմունային պլազմայի դոնոր։

Բանկում դա բացատրում են նրանով, որ մարդիկ անհանգստացած են, որ արյուն հանձնելու դեպքում իմունիտետի անկում կունենան։ Կամավար արյուն հանձնածները բժշկական անձնակազմից են։ Բանկը կոչ է անում օգնել ցանկացողներին դիմել իրենց։

«Սպուտնիկ Ադրբեջանը» գրում է, որ առողջացածներից դոնորային պլազմայի ներարկումը պացիենտներին կորոնավիրուսի ունեցողներին բուժելու մեթոներից մեկն է, որը Ադրբեջանը կիրառում է մայիսից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---