Օտարերկրյա գործարարների համար Վրաստանում կարանտինն ու թեստավորումը վճարովի կլինեն![]() 4 հուլիսի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում գտնվող օտարերկրացի գործարարների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը վճարովի կլինի, հայտնել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթյա Տուրնավան, փոխանցում է Apsny.ge-ն։ Նախարարի խոսքով՝ նոր կանոնները պաշտոնապես կընդունվեն առաջիկայում։ Նշվում է, որ սահմանն անցնելուց հետո գործարարներին 2 պայման կառաջարկվի՝ վճարովի երկշաբաթյա կարանտին ժամանակակից հյուրանոցում կամ պարբերաբար կորոնավիրուսի թեստ հանձնի։ Երկու դեպքում էլ բոլոր ծախսերը գործարարն անձամբ է հոգալու։ «Եթե նրանք երկար ժամանակով են եկել, կարող են ընտրել վճարովի կարանտինի տարբերակը և դրանով օգնել մեր հյուրանոցներին կամ նույնն անել թեստերի միջոցով»,- ասել է Տուրնավան՝ հավելելով, որ գործարարները պետք է թեստ հանձնեն ամեն 3 օրը մեկ։ Վրաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 946 դեպք է հաստատվել։ 825 վարակակիր արդեն առողջացել է, մահացել է 15 հոգի։ Երկիրը մինչև օգոստոսի 1-ը հետաձգել է կանոնավոր թռիչքներ իրականացնելու որոշումը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |