Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ կվաճառվեն 6 հուլիսի 2020 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով, տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։ Թռիչքը կիրականացնի Red Wings ընկերությունը։ Տոմսերի ազատ վաճառքը կկայանա հուլիսի 6-ին (մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N 94 տոմսարկղից։ Տոմսերը կարժենան 13,000 ռուբլի (մոտ 87,000 դրամ), ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։ Մմեկնել ցանկացողները կարող են տոմսերն ազատ ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (1-ին հարկ): Կորոնավիրուիս պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում սահմանափակված է ավիահաղորդակցությունը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |