7 տարում ՌԴ-ին հիմնական բարեկամ համարող հայաստանցիների թիվը զգալի կրճատվել է

7 տարում ՌԴ-ին հիմնական բարեկամ համարող հայաստանցիների թիվը զգալի կրճատվել է

PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը Հայաստանում 2019 իրականացրած «Կովկասյան բարոմետր» հարցմամբ արձանագրել է, որ հայաստանցիների 57%-ը Ռուսաստանին համարում է երկրի հիմնական բարեկամը։ 2013-ին այդ մարդկանց թիվը կազմում էր 83%։

Հայաստանի բարեկամների թվում են Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, բոլորի ցուցանիշն էլ 7 տարում աճել է։

Վրաստանին 2013-ին «վստահում էր» հայաստանցիների 2 տոկոսը, 2019-ին՝ 4%-ը, Իրանին 2013-ին բարեկամ էր համարում 1%-ը, 2019-ին՝ 3%-ը, իսկ Ֆրանսիայի վստահությունը 5-ից աճել է 12%-ի։

2013-ին հայաստանցիների 4 տոկոսը կարծում էր, որ «Ոչ մի երկիր» Հայաստանի մշտական բարեկամը չէ, իսկ 2019-ին այդպես էր կարծում հարցվածների 17 տոկոսը։

Կովկասյան բարոմետրը միջերկրային հետազոտություն է, որն իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագրի նպատակն է տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---