Մեգամոլում ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ Տարհանվել է նաև «Դալման» 6 հուլիսի 2020 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։ Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում նաև «Դալմա Գարդեն մոլի» տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգ։ «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք ազատել տարածքը։ Բոլոր մեքենաները դուրս եք բերում բակի տարածքից»,- բարձրախոսով հայտարարում են ոստիկանները, գրում է Panorama.am-ը։ Դեպքի վայր են ժամանել նաև շտապ օգնության մեքենաներ։ Հուլիսի 1-ին ռումբի մասին կեղծ ահազանգ էր գրանցվել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտի տարածքի վերաբերյալ։ Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |