Կենսաթոշակների նշանակումը կվերակազմակերպվի 6 հուլիսի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Կենսաթոշակների նշանակման գործընթացը կվերակազմակերպվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում` կառուցվածքային փոփոխություններ: Կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործող կարգը խնդրահարույց է, քանի որ նույն մարմինն իրականացնում է թե դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թեբուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։ Նախարարը հավելել է նաև, որ օգոստոսի 1-ից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում։ Նախատեսվում է․ • Երևանում ամբողջությամբ վերակազմակերպել Ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն ձևավորել սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office): • Սպասարկման վարչության 10 բաժիններին վերապահել միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։ • Նշանակման վարչության 5 բաժին կենտրոնացված կարգով կիրականացնի բացառապես դիմումների մշակման և որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գործընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։ • Դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը: • Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ • Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը և կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։ Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչև տարեվերջ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |