Վրացիներն ավելի շատ ՌԴ-ին են համարում բարեկամ, քան ՀՀ-ին 6 հուլիսի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ Վրաստանում 2020-ին անցկացրած «Կովկասյան բարոմետր» հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ վրաստանցիների 2%-ը Հայաստանին համարում է իրենց բարեկամ երկիր, 7%-ը՝ Ադրբեջանին։ Վրաստանցիների 21 %-ը ԱՄՆ-ին տեսնում է հիմնական բարեկամ երկիր, 10%-ը՝ Ուկրաինային, 4%-ը՝ Թուրքիային, 3%-ը՝ Ռուսաստանին։ Եվրամիությանը, Լեհաստանին, Ֆրանսիային բարեկամ է տեսնում մեկական տոկոս, «ոչ մի երկրի»՝ 16%։ 2013-ին կենտրոնի արած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հանդեպ վրաստանցիների վերաբերմունքը չի փոխվել 7 տարում, 2013-ին նույնպես Հայաստանին բարեկամ էր տեսնում վրաստանցիների 2%-ը։ Իսկ Ադրբեջանին վստահում էր վրացիների 8%-ը՝ ներկայիս 7-ի փոխարեն։ 2020-ի դրությամբ կտրուկ նվազել է Ռուսաստանի ցուցանիշը․ 2013-ին այն 7% էր։ Կտրուկ աճել է Ուկրաինայի հանդեպ դրական տրամադրվածությունը․ 2013-ին այն 4% էր։ Թուրքիային 2013-ին բարեկամ էր տեսնում վրաստանցիների 3%, ԱՄՆ-ին՝ 31%-ը։ Իսկ Վրաստանին 2020-ի դրությամբ «վստահում է» հայաստանցիների 4%-ը, 2013-ի դրությամն՝ 2%-ը։ Կովկասյան բարոմետրը (ԿԲ) միջերկրային հետազոտություն է, որն իրականացվումէ Հարավային Կովկասի երեք երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագիրը նպատակամղված է տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |