Փաշինյան․ Սահմանափակումները կխստացվեն, եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել 6 հուլիսի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին, Կառավարությւոնն այլ ելք չի ունենա, քան սահմանափակումների վերադառնալ և ավելի խիստ լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը՝ իմ հույսն այն է, որ մենք այնուամենայնիվ կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք համաճարակը»,-ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ արտակարգ դրությունն անընդհատ երկարացվել չի կարող, դա բերում է խնդիրների, սակայն այժմ ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն մեկ անգամ ևս երկարաձգվի։ «Արտակարգ դրությունն առնվազն կերկարացնենք, բայց արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում, արտակարգ իրավիճակների ռեժիմը որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել»,-հայտարարել է Փաշինյանը։ Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |