Նախարար․ ՀՀ-ում նոր լաբորատորիաներ կբացվեն, օրական մինչև 4000 թեստ կարվի 7 հուլիսի 2020 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Մոտ մեկ ամսից Հայաստանում օրական հնարավոր է արվի կորոնավիրուս ախտորոշող 3-4000 թեստ։ Բացվելու է 4 նոր լաբորատորիա՝ Իջևանում, Մարտունիում, Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» ԲԿ-ներում)։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք արդեն օրական 2500 թեստ ենք անում, ինչը մոտ ապագայում կմեծանա: Կանխատեսում ենք, որ 1-3 շաբաթվա ընթացքում, հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3000-ի, և մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է՝ ունենանք մինչև 4000 թեստ»,- նշել է նա: Թորոսյանը տեղեկացրել է, որ թեստերի բացակայություն երբեք չի ունեցել Հայաստանը, սակայն եղել են օրեր, երբ թեստավորման փայտիկների մեծ դեֆիցիտ էր։ Նրա խոսքով՝ գնվել է 80,000 թեստ, 60,000՝ նվեր ստացվել, 100,000 թեստի լոկալ արտադրություն ունենք։ Թորոսյանը խոսել է նաև թեստովորման հետ կապված դժվարությունների մասին: Ըստ նրա՝ ՊՇՌ թեստավորումը ոչ թե մեխանիկական գործողությունների հաջորդականություն է, այլ բարդ գիտություն, և պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք հիմա ազատ չեն, վերապատրաստվում են 0-ից։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |