Փորձագետ․ Covid-19-ի դեմ ամեն պատվաստանյութի ազդեցությունը ժամանակի հետ կսահմանափակվի 7 հուլիսի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի ազդեցության ժամկետը ժամանակի հետ կսահմանափակվի, կարծում է ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ֆաուչին։ «Կարելի է ենթադրել, որ մենք կստանանք պաշտպանություն, որը մեզ թույլ կտա հաղթահարել գոնե այս փուլը»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ նոր պատվաստանյութի գործողությունը չի կարող համեմատվել կարմրուկի պատվաստանյութի հետ, որն ամբողջ կյանքի ընթացքում պաշտպանում է այդ հիվանդությունից։ Ավելի վաղ Ֆաուչին հաստատել էր ամերիկյան Moderna ընկերության հայտարարությունը, որ ընկերության ստեղծած պատվաստանյութը կարող է կլինիկական հետազոտությունների երրորդ փուլ մտնել հուլիսի վերջին։ Ֆաուչին նշել էր, որ նման դեպքում կա հավանականություն, որ 2021-ի սկզբին գիտնականները վստահ կլինեն՝ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ է բանակցում հայազգի Նուբար Աֆեյանին պատկանող Moderna-ի հետ, որը զբաղվում է պատվաստանյութի փորձարկմամբ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |