ՀՀ-ում «Կալաշնիկովի» գործարանը բացվել է![]() 7 հուլիսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման գործարան։ Նա շրջել է գործարանով, ծանոթացել տարածքին և պայմաններին։ Հունիսին հայտարարվել էր, որ գործարանը բացվելու է հուլիսից։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի գործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է մայիսին 15-ին՝ 10 տարի ժամկետով։ Գործարանը սկզբնական շրջանում Ռուսաստանից մատակարարված պահեստամասերով հավաքելու է ԱԿ-103 տեսակի ինքնաձիգեր։ Հաջորդ փուլում նախատեսվում է որոշ պահեստամասեր արտադրել տեղում։ Տարեկան նախատեսվում է արտադրել 50 հազար ինքնաձիգ։ Գործարանի արտադրանքի շահառուներից է լինելու Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին հայտարարվել էր 2018-ի օգոստոսին: Օգոստոսի 21-ին Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանում Կալաշնիկովի նոր AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |