Վրաստանը կրկին օգնություն է առաջարկում ՀՀ-ին Covid-19-ի դեմ պայքարում![]() 7 հուլիսի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Օգնության ձևը կախված կլինի հայկական կողմի մատնանշած կարիքներից։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, փոխանցում է Sputnik Georgia-ն։ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նախկինում մի քանի անգամ ևս հայտարարել էին Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին և նշել, որ սպասում են հայկական կողմին դիմելուն։ ՀՀ-ում հուլիսի 7-ի դրությամբ վարակի դեպքերը 29,285-ն են։ Կորոնավիրուսից մահվան 503 դեպք կա, այլ պատճառով՝ 164։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,907 է։ Վրաստանում վարակվել է 958 մարդ, որոնցից 838-ն առողջացել են: Մահացել է 15 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |