60 կմ/ժ՝ Երևանում երթևեկության առավելագույն արագություն

60 կմ/ժ՝ Երևանում երթևեկության առավելագույն արագություն

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ, հայտնում են ոստիկանությունից։

Նշվում է, որ Երևանի այն ճանապարհներին, որտեղ երթևեկությունը սահմանված է 60կմ/ժ-ից ավելի, թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ-ն։

խոսքը, մասնավորապես, Իսակովի, Սարալանջի, Մյասնիկյան պողոտաների, Թբիլիսյան խճուղու, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցների, Աշտարակի խճուղու մասին է:

Փոփոխությունն արվում է երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---