Դիմակ չկրելու տուգանքը դեռ չի բարձրանա. Օրինագիծը չի ընդգրկվի ԱԺ արտահերթում 7 հուլիսի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու մասին նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,- նշվում է գրառման մեջ։ Օրերս իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրենքի նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում էր հանրային բաց տարածքում դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնել 10,000 դրամով՝ սահմանելով 20,000 դրամ, իսկ փակ տարածքներում չկրողներին տուգանել 50,000 դրամով։ Գործող օրենքով դիմակ չկրելու համար սահմանված է 10,000 դրամ տուգանք։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |