ՇՄՆ․ Արագիլների աղտոտման պատճառը կարող է ձկնաբուծարաններում կեր հայթայթելը լինել 7 հուլիսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը մշտադիտարկում է նախաձեռնել Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ Նախնական տվյալներով պարզվել է, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կեր հայթայթելու համար իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60%-ը։ Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ ՇՄ փոխնախարարի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը պատրաստվում է նամակ ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։ Ավելի վաղ բնապահպաններն ահազանգել էին, որ ՀՀ-ում կրկին արագիլների աղտոտում է նկատվել։ Նման դեպք գրանցվել էր նաև 2019-ին։ Կենդանաբանության ինստիտոտի մասնագետներն արագիլներին զննելուց հետո հայտարարել էին, որ իրավիճակը սոսկալի է, էկոլոգիական աղետ կա և կոչ էին արել պատասխանատուներին պարզել աղտոտման աղբյուրը: Պարզվել էր, որ արագիլների փետուրներին սննդային յուղ է եղել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |