Լեւոն Արոնյանը դարձավ Corus Chess-2009 մրցաշարի միանձնյա առաջատարը28 հունվարի 2009 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին շախմատի գերմրցաշարի 10-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 45-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել անգլիացի Մայքլ Ադամսին: Սա Արոնյանի երրորդ հաղթանակն է Վեյկ Ան Զեեի մրցաշարում: Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն, իր հերթին, չկարողացավ հաղթել չինացի շախմատիստ Վանգ Յուէին` գրանցվեց արագ ոչ ոքի 22-րդ քայլում: Արոնյանը, շնորհիվ տարած հաղթանակի 6,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը` ավարտից երեք փուլ առաջ: Մովսեսյանն իր ակտիվում ունի 5,5 միավոր: Իվանչուկի հանդիպումը Գատա Կամսկու հետ շարունակվում է: Հունվարի 29-ին, 11-րդ փուլում, Արոնյանը կհանդիպի կուբացի շախմատիստ Լեյներ Դոմինգեսի հետ: Իսկ Մովսեսյանի մրցակիցը կլինի հոլանդացի Լյուկ Վան Վելին: 10-րդ փուլի արդյունքները. Լեւոն Արոնյան` Հայաստան-Մայքլ Ադամս` Անգլիա-1:0 Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-Վանգ Յուէ` Չինաստան-0,5:0,5 Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-0,5;0,5 Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5 Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-Լեյներ Դոմինգես` Կուբա-1:0 Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Յան Սմիթս` Հոլանդիա-0,5:0,5: Դասավորությունը A խմբում 10 փուլերից հետո` Արոնյան-6,5 միավոր, Կարյակին-6 միավոր, Դոմինգես, Մովսեսյան, Ռաջաբով, Կարլսեն-5,5-ական միավոր; Սմիթս, Վան Վելի-5 միավոր; Ադամս, Վան Յուէ-4,5-ական միավոր: Սթելվագեն-4 միավոր; Մորոզեւիչ-3,5 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |