Պարետ. Քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցողները կարող են բաց տարածքում դիմակ չկրել![]() 8 հուլիսի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ: Համապատասխան որոշումը հրապարակել է արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ Դրա միակ պայմանն այն է, որ այդ անձանց մոտ պետք է լինի համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։ Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից: ՀՀ-ում մայիսի 25-ից հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 29,820-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 521 դեպք կա, այլ պատճառով՝ 164։ Առողջացածների ընդհանուր թիվը 17,427 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,708 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |