Իտալիայում առանձնացրել են սիամական երկվորյակների միաձուլված գանգերն![]() 8 հուլիսի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վատիկանի մանկական Bambino Gesù (Մանկահասակ Հիսուս) հիվանդանոցում վիրահատել և առանձնացրել են 2-ամյա սիամական երկվորյակ քույրերի, որոնց ծնվել էին միաձուլված գանգերով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Կենտրոնական Աֆրիկայից Իտալիա տեղափոխված երեխաների մասին բժիշկներն իմացել են 2018-ին, երբ իրենց հիվանդանոցի ղեկավար Մարիելա Էնոկը տեսել է նորածիններին տեղի մի հիվանդանոցում։ «Սա առաջին դեպքն է Իտալիայում, և, ամենայն հավանականությամբ, միակը նաև աշխարհում»,- ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ այն ոսկորի և ուղեղի մաձուլման հազվագյուտ դեպք է եղել։ Վիրահատության նախապատրաստական և հետազոտությւոնների փուլի վրա գրեթե մեկ տարի է ծախսվել, դրանից հետո վիրահատական 3 միջամտություն է իրականացվել։ Վերջինի ընթացքում հունիսի 29-ին քույրերին հաջող կերպով առանձնացրել են իրարից։ Այդ վիրահատությանը մասնակցել է 30 բժիշկ և բուժքույր։ Քույրերն այժմ իրենց լավ են զգում, սակայն դեռ բուժհաստատությունում են՝ երկու առանձին հիվանդանոցային մահճակալների վրա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |