ԱՀԿ ղեկավար․ Դեռ չեմ տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը 8 հուլիսի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ դեռ չի տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը, փոխանցում է Lenta.ru-ն: Նշվում է, որ նախորդ հանգստյան օրերին ԱՀԿ-ն արձանագրել է վարակի 400,000-ից ավելի նոր դեպք։ Նման պարագայում ԱՀԿ-ն կարող է եզրակացնել, որ համաճարակի տեպերն արագացել են, իսկ «աշխարհն ակնհայտորեն չի հասել պանդեմիայի պիկին»: Հուլիսի 3-ին կազմակերպությունը կոչ էր արել երկրներին հրաժարվել կորոնավիրուսի դեմ հաղթանակ տարածի պատրանքներից և շարունակել միջոցներ ձեռնարկել վարակի կանխարգելման համար։ «Մարդիկ պետք է արթնանան։ Թվերը չեն խաբում»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 11․8 մլն մարդու մոտ։ Վարակակիրների ամենամեծ թիվ ԱՄՆ-ում է՝ 3 մլն։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |