Առաջարկ. Զոհված զինծառայողի ամուսնուն և ծնողներին անվճար սովորելու իրավունք տալ 8 հուլիսի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների ամուսիններին և ծնողներին առաջարկվում է բուհերում անվճար կրթության իրավունք տալ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ գործող օրենքի| պետությունը փոխհատուցում է առաջին և երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան երեխաների ուսվարձը։ Հովսեփյանը նշել է, որ զոհված զինծառայողների ծնողները ներառվել են նախագծում, քանի որ նրանք որդիների մահից հետո մեկուսանում են, իսկ այս առաջարկով հնարավորություն կստեղծվի, որ վերարժևորեն իրենց կյանքը։ Պատգամավորը նշել է, որ նախատեսվում էր ներառել նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերին ու եղբայրներին, սակայն բուհերից ամբողջական տեղեկություն չեն կարողացել ստանալ նրանց քանակի մասին, ուստի այս բաղադրիչը հանվել է նախագծից։ Հովսեփյանը հավելել է, որ մինչև սեպտեմբեր կճշտի, թե քանի զոհված զինծառայողի քույր և եղբայր է սովորում բուհերում, որպեսզի օրենքը լրամշակվի։ «Կարծում եմ` զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերն ու եղբայրները 2021-ին կներառվեն ծրագրում»,- ասել է նա։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |