Մոնղոլիայում ժանտախտի պատճառով ՌԴ սահմանակից շրջաններում սկսել են որսալ կրծողներին 8 հուլիսի 2020 - 19:43 AMT PanARMENIAN.Net - «Ռոսպոտրեբնադզորը» կրծողների դեմ միջոցներ է ձեռնարկում ՌԴ Բուրյաթիայի հանրապետության Մոնղոլիային սահմանակից շրջաններում՝ Մոնղոլիայում այտուցային ժանտախտի դեպքերի պատճառով։ Մանր մկնակերպ կրծողների որսը նախատեսված է Մոնղոլիայից այտուցային ժանտախտի ներթափանցումը կանխելու գործողությունների օպերատիվ պլանով։ Այդ մասին ասել են սանիտարական գերատեսչությունում, գրում է «Վեդոմոստին»։ Ավելի վաղ Բուրյաթիայում անցկացված ժանտախտի հարուցիչի հակագենի առկայության հետազոտությունները բացասական արդյունք են ցույց տվել։ Մոնղոլիայում ժանտախտի ակտիվ բնական օջախներ կան, իսկ ՌԴ-ին սահմանակից շրջաններում գրանցվում են այդ հիվանդության եզակի դեպքեր, որոնք կապված են, որպես կանոն, սննդի մեջ արջամկան հում մսի և ներքին օրգանների օգտագործման հետ։ Նշվել է, որ Մոնղոլիայից և Չինաստանից ՌԴ ժանտախտի ներթափանցման հավանականությունը փոքր է, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանները փակ են։ Սակայն, կա Տուվայից, Ալթայից և Անդրբայկալյան երկրամասից վարակի տարածման վտանգ, որտեղ ևս կան ժանտախտի բնական ակտիվ օջախներ։ Հուլիսի 6-ին չինական ԶԼՄ-ները հայտնել են Մոնղոլիայի արևմուտքում 15-ամյա դեռահասի մոտ ժանտախտի ախտորոշման մասին։ Նա արջամկան միս էր կերել։ Ավելի վաղ 2 դեպք էր գրանցվել Մոնղոլիայի արևմուտքում և մեկ դեպք՝ չինական Ներքին Մոնղոլիայում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |