ԱԳՆ․ Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է 9 հուլիսի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Խաթայի շրջանում ելույթի ժամանակ ՀՀ և հայերի հասցեին արված հայտարարություններին, նշել է, որ հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա հետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է այդ երկրում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները: Ալիևը Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական ելույթն է ունեցել՝ Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Նա, մասնավորապես, նշել է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում: Խոսնակը հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող «նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը»: «Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, ասել էր, որ ԼՂ հարցի կարգավորված չլինելու համար Ալիևը պիտի մեղադրի միայն ինքն իրեն, քանի որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից, իսկ եթե հարցն ունի ռազմական լուծում, ապա Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այն: Վերջին շրջանում Ալիևն իր ելութներում հաճախակի է անդրադառնում Հայաստանին, Արցախին և հայերին։ Ավելի վաղ նա ասել էր, թե ՀՀ անկախության պատմությունն ամոթի պատմություն է։ Նա ասել է, թե ՀՀ գործող իշխանոթյունները ապացուցել են, որ 1998-2018թթ․ «ՀՀ կառավարող մարդիկ հանցագործներ, գողեր ու ավազակներ են եղել, և նրանից շատերը կալանավորված են»։ Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |