Դոլմայան․ ԱՄՆ-ում համակարգային ռասիզմ չկա 9 հուլիսի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում համակարգային ռասիզմ չկա, պնդում է ամերիկյան System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը։ Նա Instagram-ում իր էջում գրել է, որ Black Lives Matters շարժումը երբեք լեգիտիմ չի եղել, և միշտ հանդիսացել է դեմոկրատների դրամահավաքի և քարոզչության գործիք։ «Նրանք ցուցադրել են իրենց որպես Ամերիկայի ժողովրդի թշնամի, որդեգրել անօրինականությունը, որն առաջ են մղել սենսացիայի սիրահար մեդիայի և հոլիվուդյան հիմար աստղերի շնորհիվ։ Նրանք արդարության առաջ կկանգնեն, բայց ե՞րբ։ Քանի՞ անմեղ մարդ պետք է բռնության ենթարկվի, մինչև մենք խելքի գանք»,- նշված է նրա գրառման մեջ։ Նա գրառմանը կցել է ամերիկացի 8-ամյա աղջկա լուսանկարը, որը սպանվել է Ատլանտայում՝ ցուցարարների կողմից տեղադրված բարիկադներն անցնելու ժամանակ։ Հայտնի չէ, թե ով է եղել աղջկա վրա կրակողը։ Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր ոստիկանների կողմից հենց Ատլանտա քաղաքում, նրա մահից հետո աշխարհում սկիզբ էր առել Black Lives Matter շարժումը և բողոքի ցույցեր էին սկսվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |