Արցախում Covid-19-ի 1 նոր դեպք կա․ Գետավանի և Չափարի սահմանափակումները չեղարկվել են 9 հուլիսի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Արցախում (Ստեփանակերտում) կորոնավիրուսային վարակի ևս 1 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը հասել է 142-ի: Միաժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հիվանդությունից ապաքինվել է 29 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդինը՝ միջին ծանրության: Covid-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Մեկուսացված է 78 անձ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում: ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: Արցախում կորոնավիրուսով վարակից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |