Փաշինյանը պարզաբանել է` ինչու է ՀՀ-ն արդեն բանակցում պատվաստանյութ արտադրողների հետ 9 հուլիսի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մտահոգություն կա, որ պատվաստանյութի ստեղծման պահից դրա խմբաքանակը կհայտնվի մի քանի երկրի տրամադրության տակ, և ՀՀ-ն մեխանիզմներ է մտածում՝ հավելյալ միջոցներ ձեռնարկելու համար, որ նման իրավիճակում չհայտնվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է վարչապետի դիտարկմանը՝ նշելով, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ բազմաթիվ պատվաստանյութեր կան, բայց դրանք վերջնական հաստատված չեն, իսկ հաստատվելուց հետո արագ բաշխվելու են։ «Ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են, վերջնական պրոդուկտը կա, և այստեղ խոսքը վերջնական հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, այլ ոչ այդ ապանքների լինել կամ չլինելու»,- ասել է Թորոսյանը։ Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ անձամբ է բանակցումModerna ընկերության հետ՝ պատվաստանյութի հարցով։ Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,346-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 535 դեպք կա, այլ պատճառով՝ 170։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,000 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,641 է։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |