Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք կա![]() 9 հուլիսի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա։ Այսպիսով վարակակիրների թիվը երկրում հասել է 968-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքը։ 844 պացիենտ արդեն ապաքինվել է, բժիշկների հսկողության տակ 222 մարդ կա։ Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում վարակից մահվան 15 դեպք է գրանցվել։ Կարանտինում 4425 մարդ կա։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ դրոթյունը մայիսի 22-ից չեղարկվել է։ Առաջիկայում Վրաստանը կբացի սահմանները 5 երկրի համար, որոնք ևս առանց որևէ սահմանափակման բաց են Վրաստանի համար. խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասին է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |