ԱԱԾ․ Կեղծ փաստաթղթերով պետսահմանի խախտման 26 դեպք կա

ԱԱԾ․ Կեղծ փաստաթղթերով պետսահմանի խախտման 26 դեպք կա

PanARMENIAN.Net - 2020-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական սահմանի անցակետերում ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերով սահմանի հատման 26 դեպք:

Անցակետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ):

Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրգործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ սահմանի խախտման փաստերով:

Հաշվետու ժամանակահատվածում սահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ:

Սահմանի հյուսիսային տեղամասում շահագործման են հանձնվել նորակառույց սահմանապահ ուղեկալ և սպայական բնակարաններ, բարեկարգվել է պահպանության նշանակության 5,5 կմ երկարությամբ սահմանային ճանապարհ:

ՀՀ պետական սահմանի հարավային տեղամասում մեկնարկել են կապիտալ շինարարական և ինժեներական աշխատանքներ, որոնց շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել սահմանապահ 1 ուղեկալ, կառուցել նոր սպայական բնակարաններ, ինչպես նաև բարեկարգել սահմանային ճանապարհների ցանցը` սահմանի ամբողջ երկայնքով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---