Ծառուկյանի «Շանգրի լան» զրկվել է լիցենզիայից![]() 9 հուլիսի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան։ Այս մասին տեղեկացնում է Azdarar.am-ը։ Խաղատունը շահագործում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն: Քանի որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն չի վճարել լիցենզիայի համար 2020-ի երկրորդ եռամսյակի պետտուրքի մեկ քառորդը, որոշում է կայացվել խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել: Հունիսի կեսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ խաղատունը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |