Անձնական տվյալների պաշտպանության մասին մատչելի ուղեցույց կկազմվի 9 հուլիսի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում անձնական տվյալների պաշտպանության մասին մատչելի օրինակներով ուղեցույց կհրապարակվի։ Այդ մասին հայտարարել է գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ Նա զգուշացրել է, որ կասկածելի կամ անծանոթից նամակ ստանալու դեպքում պետք չէ անցնել դրանում նշված հղումներով, գրում է Shantnews.am-ը։ Հայրապետյանը նշել է, որ հնարավոր է նաև նամակներ գան ծանոթների անունից՝ 1 տառի կամ սիմվոլի տարբերությամբ: Դրանք կարող են ստացվել հատկապես տարբեր բանկերի, կազմակերպությունների անունից: Նա նաև հորդորել է գաղտնաբառ ընտրելիս օգտագործել սիմվոլների, տառերի, թվերի համադրություն և չօգտագործել նույն գաղտնաբառը մեկից ավելի հարթակում։ Ըստ մասնագետի՝ գործակալությունը պատրաստակամ է օգնել և անհատների, և կազմակերպությունների: Վերջին շրջանում համացանցում կորոնավիրուսից մահացած և կոնտակտավոր անձանց անձնական տվյալներ են հայտնվել, նաև ադրբեջանցիները բազմաթիվ հայաստանյան փաստաթղթեր են հրապարակել համացանցում` անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |