Հարությունյան․ Առաջիկա 5 տարում Արցախում մինչև 400 կմ կասֆալտապատվի

Հարությունյան․ Առաջիկա 5 տարում Արցախում մինչև 400 կմ կասֆալտապատվի

PanARMENIAN.Net - Արցախում առաջիկա 5 տարում նախատեսվում է իրականացնել մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ մայրուղիների, միջհամայնքային և գյուղատնտեսական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակի պահպանումը մշտապես գտնվելու է իշխանության ուշադրության կենտրոնում և այդ նպատակով ամեն տարի պետբյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվելու:

«Խիստ վերահսկողություն է իրականացվելու կատարված աշխատանքի որակի նկատմամբ: Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք», - ասել է Հարությունյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---