Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքները լույս կտեսնեն սեպտեմբերին![]() 9 հուլիսի 2020 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայտնի անգլիացի գրող Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքների ժողովածուն լույս կտեսնի սեպտեմբերին, տեղեկացնում է Actua Litté-ն։ Փրաթչեթն այդ պատմվածքները գրել է 1960-ականների վերջին - 1970-ականների սկզբին, երբ աշխատում էր The Bucks Free Press թերթում։ Ժողովածուն կկոչվի «Ժամանակի մեջ ճամփորդող քարանձավային մարդը» (The Time-travelling Caveman): Պատմվածքների մի մասը հրատարակվել է 2014-ին «Հին ամրոցի վիշապները» (Dragons at Crumbling Castle) գրքում, մյուսները կհրատարակվեն առաջին անգամ։ «Պատմվածքները երեխաների համար են, որոնք ուզում են մեծ լինել, և մեծերի, որոնք մանուկ են մնացել»,- ասել են հրատարակիչները։ Դրանցից մեկում քարանձավային մարդը շոգեքարշային հրթիռով Մարս է մեկնում, մյուսում՝ հովիվը հայտնաբերում է Արթուր արքայի գերեզմանը։ Փրաթչեթն առավել հայտնի է երգիծական ֆենտեզի վիպաշարով Հարթ աշխարհի մասին, որը մոտ 40 գիրք է ընդգրկում։ Նա 1990-ականներին Մեծ Բրիտանիայում ամենից շատ վաճառվող հեղինակն էր: Photo: Dominic Lipinski/PA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |