Համաձայնություն կա․ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերակառուցվի բնօրինակի պես![]() 9 հուլիսի 2020 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը կվերակառուցվի այնպես, ինչպես հրդեհից առաջ էր, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նորանշանակ նախարար Ռոզլին Բաշլոն` նշելով, որ այդ թեմայով կարևոր փոխհամաձայնություն կա, փոխանցում է Urban Fusions-ը: Նախարարը նշել է, որ թեմայի վերաբերյալ փոխհամաձայնություն կա հանրային կարծիքի և որոշում կայացնողների միջև։ Այնուամենայնիվ, Բաշլոն նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր, որ տաճարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում։ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր 2019-ի ապրիլի 15-ին։ Մոտ 850 տարվա գոթական տաճարի տանիքն ամբողջությամբ այրվել էր։ 2019-ին առաջարկվել էր նաև Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին ջերմոց կառուցել։ Նախագծով առաջարկվում էր տաճարի առաստաղն ու աշտարակը վերականգնել ապակյա կոնստրուկցիաներով: Ընթերցեք նաև․ Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին առաջարկվում է ջերմոց կառուցել Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |