Քոչարյանն առցանց հադիպում է անցկացրել աջակիցների հետ![]() 9 հուլիսի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով առցանց հանդիպում է անցկացրել աջակիցների և համակիրների հետ: Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ «Քննարկվող հարցերը՝ ներքին և արտաքին քաղաքականությունից, Արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչև անձնական», - ասվում է գրառման մեջ։ Քոչարյանը, որը որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, ազատ է արձակվել կալանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց, որի մեծ մասը վճարել են ռուսաստանաբնակ հայտնի գործարարներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |