Վրաստանում ՀՀ քաղաքացու մոտ Covid-19 է հաստատվել․ Դեղձ գնելու էր մեկնել![]() 9 հուլիսի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հուլիսի 9-ի դրությամբ գրանցված կորոնավիրուսի 5 նոր դեպքից 1-ը հայտնաբերվել է հայաստանցի վարորդի մոտ։ Նա Կախեթի Գուրջաանիի շրջանի Չումլակի գյուղ էր եկել դեղձ գնելու նպատակով։ Հիվանդությունն ախտորոշվել է երկրորդ թեստավորման արդյունքում՝ սահմանը հատելիս վարորդի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել։ Այժմ վարակված վարորդը գտնվում է Բոչորիշվիլու անվան հիվանդանոցում, գրում է Sputnik Georgia-ն: Չումլակիում աշխատում են համաճարակաբանները՝ փորձելով պարզել վարակակրի կոնտակտները։ Ըստ մասնագետների` խոսքը ներմուծված դեպքի մասին է, ուստի վարակի աղբյուրը հնարավոր չէ պարզել։ Հուլիսի 9-ի դրությամբ Վրաստանում գրանցված 5 նոր դեպքից 4-ը հայտնաբերվել է երկիր մուտք գործած բեռնատարների վարորդների մոտ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ 5 քաղաքացու մոտ՝ նրանք հիմնականում բեռնատարների վարորդներ են։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |