Դատավոր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Դատավոր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Միջնորդության հիմքում դատական նիստերից մեկի ժամանակ Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերն էին, որոնք նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակել են ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը», - ասել էր Ազարյանը։

Ալեքսանդր Ազարյանը 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատած դատավորն է։ Նա դատավորների վարկանիշավորման կայքում փաստաբանների կողմից ամենաբարձր գնահատված դատավորն է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---