Արևային կայան կառուցող ընկերությունը կազատվի 8 մլն դրամի մաքսատուրքից![]() 9 հուլիսի 2020 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ՍանԷներջի» ՍՊԸ-ին ապրանքներ ներմուծել առանց մաքսատուրքի։ Մաքատուրքից ազատված ապրանքներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության՝ Արմավիրի մարզում արևային կայան կառուցելու համար։ Ընկերությունն օգտվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Օրենքի նախագծից պարզ է դառնում, որ ներմուծվող ապրանքների ծագման երկիրը Թուրքիան է։ 1 մլրդ 77 մլն դրամ է ծախսվելու ապրանքների ձեռքբերման և արևային կայանի կառուցմանն աշխատանքների համար: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը 115.3 մլն դրամ է: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է մոտ 126 մլն դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |