Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից եկողների մուտքը![]() 10 հուլիսի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Իտալիան արգելել է Հայաստանից եկողների մուտքը երկիր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածության հետևանքով ստեղծած ռիսկերով, հայտնում է Reuters գործակալությունը։ Բացի Հայաստանից, արգելվել է ևս 12 երկրից եկողների մուտքը։ Այդ երկրներն են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցոգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։ Արգելքը վերաբերում է նաև նրանց, ովքեր Իտալիա գալուն նախորդած 14 օրում այցելել են տվյալ երկրներ։ Շենգենյան վիզա ունեցողների և այլ ոչ եվրոպական երկրների քաղաքացիների համար մուտքը բաց է, սակայն երկիր ժամանելուց հետո նրանց սպասվում է 14-օրյա կարանտին։ Հուլիսի 10-ի դրությամբ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 242,000, դրանից մահվան 35,000 դեպք։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |