Ucom-ը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքը. Ներգրավված են Nokia-ի և Ericsson-ի գործընկերները![]() 10 հուլիսի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքները, դրանցում ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա գործընկերները: «Շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է»,- ասվում է ընկերության Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքը ևս խոշոր վթարի պատճառով խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով։ Ընկերությունից հայտնում են, այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում և հայցում բաժանորդների ներողամտությունը: Հուլիսի 8-ի երեկոյան Ucom-ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։ Ավելի ուշ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության Facebook–յան էջում հայտարություն տարածվեց այն մասին, որ Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |