Անկարգություններ Հունաստանում՝ հավաքների սահմանափակման նախագծի պատճառով![]() 10 հուլիսի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանի շենքի առջև, Աթենքի կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել հանրահավաքների սահմանափակման մասին օրինագծի քննարկման ժամանակ։ Ոստիկանությունն արձագանքել է արցունքաբեր գազի կիրառմամբ, գրում է ՌԻԱ Նովոստին հունական հանրային ERT հեռուստաընկերության վրա հղումով։ Սինտագմա հրապարակի մոտ 150 հոգուց բաղկացած խումբը սկսել է պայթուցիկով շշեր, քարեր նետել իրավապահների ուղղությամբ։ Անկարգությունները տևել են մոտ 15 րոպե։ Քննարկվող օրինագծով, հավաքների կազմակերպիչները պարտավոր են ժամանակին իրազեկել իշխանություններին բաց տարածքում հանրային միջոցառման անցկացման մասին։ Հնարավոր է հավաքի արգելք «հանրային անվտանգության նկատառումներով» կամ եթե կա հավանականություն, որ դրա անցկացումն անհամաչափ կխախտի շրջանի սոցիալ-տնտեսական կյանքը։ Օրինագծով թույլատրվում է մի շարք դեպքերում ցրել հավաքը։ Սահմանափակումներ չեն նախատեսված մայիսի 1-ի և նոյեմբերի 17-ի հավաքների համար։ Նոյեմբերի 17-ին նշվում է 1973թ․ այդ օրը «սև գնդապետների» զորքերի կողմից ուսանողների ապստամբության ճնշման տարելիցը։ Ըստ կառավարության, հանրահավաքները խնդիրներ են ստեղծում քաղաքացիների համար, խանգարում են երթևեկությանը, առևտրին։ Ընդդիմությունը նշում է, որ ռազման խունտայի ժամանակներից ի վեր առաջին անգամ սահմանափակվում է հավաքների և հանրահավքների իրավունքը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |