Պետերբուրգում 10 տարվա կտրվածքով ամսական մահերի ռեկորդ է գրանցվել![]() 10 հուլիսի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի հունիսին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում ծնվել է 4570 մարդ, մահացել՝ 7106 մարդ։ 10 տարվա մեջ սա մահացության ամենաբարձր ցուցանիշն է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Վերջին 10 տարում 3 անգամ է ամսական մահերի թիվն անցել 6 հազարից՝ 2016-ի և 2017-ի հունվարին, 2018-ի մարտին։ 2020-ի առաջին 6 ամվա մեջ քաղաքում մահացել է 34,331 մարդ, ծնվել՝ 25,818-ը։ 2019-ի նույն ժամանակահատվածում մահացել է 30,416 մարդ, ծնվել է՝ 28,000-ը։ Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին սահմանափակումները մեղմացվել էին, հանվել էր փողոցում դիմակ դնելու պահանջը, բացվել էին ոչ մթերային խանութները։ Հուլիսի 10-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 713,936 դեպք, մահացել է 11,017 մարդ, առողջացել՝ 489,068-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |