Նախարար. Եկեղեցու պատմությունը առանձին անցնելը չի բխում աշխարհիկ պետության տրամաբանությունից![]() 10 հուլիսի 2020 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Սուտ է, որ հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցներում, այն դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինի «Հարցազրույցի» ժամանակ: Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից դուրս չի դիտվում, նշել է նա։ Ըստ նախարարի՝ ՀԵՊ առարկան Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից: Անդրադառնալով կրթական չափորոշինչներում «բարոյականություն» բառը գրելուն, նախարարն ասել է, թե «նույն եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր մեծ սեփականությւոն ունեն, բենթլիներով են շրջում, լինելով կուսակրոն՝ կուսակրոն չեն»: «Այսինքն՝ լոզունգներո՞վ պետք է առաջնորդվենք, իհարկե՝ ո՛չ: Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրավունքներն ու պարտականությունները, գիտի օրենքը, համակեցության կանոնները: Այս ամենը նկարագրված է հանրակրթության պետական չափորոշիչում որպես վերջնարդյունք, և եթե մեզ հաջողվում է այս վերնջնարդյունքին հասնել, ապա մենք ավելորդ ենք համարում խոսել ոչ բարոյական հասարակության մասին»,-հայտարարել է նախարարը: Անդրադառնալով հայոց լեզու առարկային, Հարությունյանը նշել է, որ գործող չափորոշիչներով դրա դասավանդման ժամերն ավելի քիչ են, քան նորով, իսկ առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին լուրերը կեղծ են: Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել էր հանրակրթական դպրոցներում ուսուցման չափորոշիչների փոփոխման նախագիծ: Նախագծում հատկապես քննադատության էր արժանացել Հայոց եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելու և Հայոց պատմություն առարկային միացնելու հարցը: Նշվում էր, որ առարկայի դասավանդման դադարեցումը կարող է վնասել ազգային ինքնությանն ու քրիստոնեական արժեքներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |