Կիբերհանցագործությունների թիվը Հայաստանում կրկնապատկվել է![]() 10 հուլիսի 2020 - 14:39 AMT PanARMENIAN.Net - 2020-ի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան 2019-ին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը: Բանախոսի խոսքով, 2019-ին հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել 118 գործ, որոնցից 64-ը վերաբերել է համակարգչային տեխնոլոգիաներով կատարված հանցագործություններին, տեղեկացնում է Panorama.am-ը: 2020-ին միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ ընդունվել է 94 գործ: Սասուն Գրիգորյանը նշել է, որ մինչև 2019-ը կիբերհանցագործությունները տատանվել են տարեկան 100-ի սահմաններում: Նման հանցագործությունների աճն է պատճառը, որ 2019-ին ՀՔԿ-ում ստեղծվեց հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը: Կիբերհանցագործությունների թվի աճը քննիչը բացատրել է քաղաքացիների կողմից իրավապահներին ավելի հաճախ դիմելու փաստով: Նկատելով որ աշխարհում կիբերհանցագործությունների դեպքերի բացահայտումը տատանվում է 1 տոկոսի սահմաններում՝ Սասուն Գրիգորյանը բացատրել է, որ այն պայմանավորված է տուժողների կողից իրավապահներին չդիմելու հանգամանքով: Շեշտելով, որ Հայաստանի շատ քաղաքացիներ նույնպես տուժում են կիբերհանցագործություններից, բայց չեն բարձրաձայնում դրա մասին, քննիչը հորդորել է նման դեպքերում դիմել իրավապահներին և չփորձել ինքնուրույն լուծել խնդիրը, քանի որ դրանց բացահայտման մեխանիզմներն այլ են: Բանախոսը նշել է, որ շատ են տարածված դեպքերը, երբ քաղաքացիներին մոլորության մեջ գցելով նրանցից ստանում են անձնագրային և բանկային քարտերի տվյալները կամ խոստացված ծառայությունների դիմաց էլոկտրոնային եղանակով ստացված գումարը հափշտակում են: Վերջին շրջանում համացանցում կորոնավիրուսից մահացած և կոնտակտավոր անձանց անձնական տվյալներ են հայտնվել, նաև ադրբեջանցիները բազմաթիվ հայաստանյան փաստաթղթեր են հրապարակել համացանցում` անձնագրեր, բանակային ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |